Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Հարությունյանը շարունակում է միանձնյա գլխավորել 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Երեկ տեղի ունեցան Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի 9-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի առաջատար Տիգրան Հարությունյանը հաղթեց Էդուարդ Մկրտչյանին և ամրդապնդեց իր դիրքերը առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում ընթացող Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեց Արամ Հակոբյանի հետ, իսկ 3-րդ հորիզոնականում ընթացող Մանուէլ Պետրոսյանը լարված պայքարում առավելության հասավ Արման Միքայելյանի նկատմամբ և միավորներով հավասարվեց Շանթ Սարգսյանին: Տուրում հաղթանակներ տոնեցին նաև Սարգիս Մանուկյանը և Նորայր Թորոսյանը: Շահինյան – Դավիթ Քալաշյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: 9-րդ տուրից հետո առաջին հորիզոնականում ընթացող Տիգրան Հարությունյանը վաստակել է 7 միավոր և մեկ միավորով առաջ անցել 2-3-րդ հորիզոնականները կիսող Մանուէլ Պետրոսյանից և Շանթ Սարգսյանից: 1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության  բարձրագույն խմբի մրցաշարին: Ուղիղ միացում