Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր աղետ․ Թեղուտի հանքավայրի պոչհանքը կուլ է տալիս անտառը․ Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
texut15-397x265

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ օրերս է եղել Լոռու մարզի Թեղուտի հանքավայրում եւ արձանագրել հանքի շահագործման կոպիտ խախտումներ: «Շահագործող ընկերությունը՝ «Վալեքս»-ը, ասում էր, որ կառուցելու են պոչամբար, պոչհանք տեղավորող մեկ այլ կառույց, որի հատակը մեկուսացնելու են, իսկ  պոչամբարից եւ պոչհանքից շրջակա միջավայր գնացող վտանգը զրոյացվելու է: Այդպես չէ: Պատվարը սխալ է կառուցված: Անտառը հատեցին, իսկ հիմա պոչհանքը լցվում է կտրած ծառերի եւ բուսականության վրա, «կուլ տալիս»…այսինքն՝ զրո մեկուսացում: Ձորի մեջտեղում պետք է պատվար դրվեր, բայց դրել են վերջնամասում՝ Շնողից ոչ հեռու: 260 մետրից ավելի պետք է լինի պոչամբարի բարձրությունը: Սա ստախոսություն է, քանի որ միշտ ասում էին, թե Թեղուտի հանքավայրը չափանիշ է դառնալու»,-պատմեց Հակոբ Սանասարյանը: Նրա փոխանցմամբ՝ պոչհանքը լցվում է Շնող գետը, որը Դեբեդի վտակն է. «Շնողում ութ տեսակի ձուկ կար, հիմա չկա, անգամ միջատներ ու գորտեր չկան, շնողցիների  այգիներն էլ այդ ջրով ոռոգելուց հետո չորացել են»: Ավելին՝ այստեղ