Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոմեր, ծաղիկներ՝ Բարսելոնում, ակցիաներ՝ ընդդեմ «Եվրոպայի իսլամականացման» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
glx

Բարսելոնում երեկ իրագործված ահաբեկչության հեևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, վիրավորներինը` 130, որոնցից 65-ը շարունակում են մնալ հիվանդանոցում, նրանցից 17-ի վիճակը գնահատվում է խիստ ծանր։ Ըստ նույն պաշտոնական աղբյուրների, ահաբեկչությունից հետո կորած է համարվում 7 տարեկան մի տղա՝ Ավստրալիայից: Այս տեղեկությունները մեզ հայտնում է մեր գործընկեր Ռուզան Արշակյանը՝ հենց դեպքի վայրից:  Ռամբլա պողոտայի այն վայրում, որտեղ հենց մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, մարդիկ իրենց ասելիք-ուղերձներն են փակցնում՝ ՙ՚ոչ վախ, ոչ ատելություն, այլ՝ խաղաղություն՚՚ բովանդակությամբ: 10 9 Առևտրի կետերը փակ են, մարդիկ ծաղիկներ են դնում ու մոմեր վառում դեպքի վայրում: 11 Շատ ոստիկան ու լրագրող, հատուկենտ անցորդներ՝ այսպիսին էր Ռամբլան կեսօրից հետո: 3 4 Զոհերի և վիրավորների մասին որևէ տեղեկություն փոխանցելու համար գործում է թեժ գիծ։ Հայտնի է, որ զոհերից 3-ը գերմանացի են, 2-ը իսպանացի, 1 իտալացի, 1 բելգիացի, 1 ամերիկացի, մնացածի ինքնությունը պարզված չէ:

 

Բարսելոնում և Կամբրիլսում իրականացված ահաբեկչության մեջ կասկածվող ու փնտրվող 4 երիտասարդները 17-24 տարեկան են, ծագումով Մարոկոյից, բնակվում էին իսպանական Ժիրոնայի Ռիպոլլի համայնքում։ Ըստ Կատալոնիայի ոստիկանության, նախկինում դատվածություն ունեցել են, բայց տեռորիստական ակտի առաջին անգամ են մասնակցում։ Ըստ տեղեկությունների՝ Բարսելոնի ահաբեկչությունը նախապատրաստվում էր երկար ժամանակ, և պետք է լիներ ավելի զորեղ, սակայն երեկ պայթեցրել են այն տունը, որտեղ պատրաստում էին հրազեն և ձեռնաշեն նռնակներ՝ խլելով իրենցից մեկի կյանքը, ինչի պատճառով որոշել են իրագործել մեքենաներով վրաերթի տարբերակը։

Հիշեցնենք, որ Կամբրիլսում ոստիկանները կանխել են 2-րդ ահաբեկչական ակտը՝ սպանելով 5 ահաբեկչի, որոնցից մեկը, ըստ նոր տարբերակի, հնարավոր է, եղել է Բարսելոնի ահաբեկիչներից։ 
Այս պահին Ռամբլան ազատ է երթևեկության համար՝ վերգետնյա և ստորգետնյա, սպասվածից բավականին մարդաշատ է, շրջակայքում գործում են նախկինի պես լեփ-լեցուն սրճարան-ռեստորանները։ Ահաբեկչության ենթարկված հատվածում փակ են առևտրի բոլոր կետերը` ի նշան սգո և համերաշխության։ Ի դեպ, Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են եռօրյա սուգ։
8 7 2
6 

Ահաբեկչությունից հետո Բարսելոնում սկսվել են «Եվրոպայի իսլամականացման» դեմ ցույցեր. ստորև՝ տեսանյութ