Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական տաղավարի մասնակցությունը Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին

Պաշտոնական
8667_hq

Հուլիսի 17-ին Սիրիայում մեկնարկեց Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսը, որը գործելու է մինչև օգոստոսի 26-ը: Ցուցահանդեսին ներկայացված են 43 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաև մի շարք արաբական, եվրոպական և ասիական պետությունների ընկերություններ և դեսպանություններ։ Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևրտաարդյունաբերական պալատի և Սիրիա-հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։ Տաղավարի այցելուներին ներկայացվում է ՀՀ տնտեսությունը և զարգացման հեռանկարները, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաև տրամադվրում տեղեկատվություն հիմնական արտադրողների, այդ թվում սննդամթերքի և ջրի, քարի արդյունահանման և վերամշակման, ոսկերչության և բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում աշխատող ընկերությունների մասին։ Հայկական տաղավարի բացումը կատարեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը՝ Սիրիա-հայկական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ նախօրեին տված իր հարցազրույցում դեսպան Փոլադյանն ընդգծել էր, որ վեցամյա ընդհատումից հետո ցուցահանդեսի վերագործարկումն առաջընթաց է պատերազմից ապաքինվող տնտեսության վերականգնման և հզորացման գործում։ Հայաստանի տաղավարը գտնվել է ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի ուշադրության կենտրոնում։ Տեղեկանք: Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը Մերձավոր Արևելքում ամենահներից մեկն է և ունի ավելի քան 60 տարվա պատմություն։ Այն առաջին անգամ բացվել է 1954թ.-ին` 26 արաբական և օտար պետությունների մասնակցությամբ: Պատերազմից առաջ` Սիրիայում տնտեսական վերելքի տարիներին, Դամասկոսի ցուցահանդեսը դարձել էր տարածաշրջանայի և միջազգային նշանակության առևտրատնտեսական միջոցառում։ Սակայն 2011թ.ից ցուցահանդեսի գործունեությունը սառեցվել էր։   8669_hq 8668_hq