Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կյանքի հանդեպ սերն է, որ ինձ պահել է մինչ այս տարիքս» (տեսանյութ)

Մշակույթ
andranuikyan

«Գեղեցիկ ու գունեղ է պետք նկարել: Ես լավատես եմ, երբեք չեմ չարացել, համոզված եմ, որ այս դիրքորոշումն ու կյանքի հանդեպ սերն է, որ ինձ պահել է մինչ այս տարիքս ու կարողացել եմ դիմանալ, ապրել ու նկարել»,- ասում էր ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը: ՀՀ նկարիչների միությունում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի անհատական հետահայաց ցուցահանդեսը` նվիրված նկարչի 90- ամյակին: «Կինոնկարչությունը ինձ օգնեց ոտքի կանգնել, -ասում էր Ստեփան Անդրանիկյանը: -Այստեղ ես ինձ գնահատված էի զգում»: https://youtu.be/2NkciQYn9dg Կինոստուդիան էլ նրան ներկայացրեց վաստակավորի կոչման դեռ 1961-ին: «Հայֆիլմում» նա հատկապես գնահատում էր աշխատանքը Փարաջանովի ու Մալյանի հետ: «Նռան գույնը» իր լավագույն աշխատանքներից էր համարում: «Կտավը երբ դնում եմ մոլբերտի վրա, միտքս սկսում է աշխատել: Մինչ այդ անորոշություն է»,- ասում էր Անդրանիկյանը: Վերջին շրջանում գեղանկարչի  հիմնական թեման տիեզերքն էր: «Ինչպես տիեզերքը սահմաններ չունի, անվերջ է, այնպես էլ այս թեման է անսահման, անվերջանալիորեն կարելի է նկարել: Ինչպես այն մարդկանց դիմանկարները, որոնք հասել են աստեղային բարձունքներին»: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 28-ը: