Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ձյուդոյիստները պատրաստվում են աշխարհի առաջնությանը

Սպորտ
judo-1

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը, աշխարհի առաջնությանն ընդառաջ, նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ Հունգարիայում մարզվում են 73 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանը եւ Ֆերդինանդ Կարապետյանը: Գլխավոր ստուգատեսից անմիջապես առաջ մրցավայրում մեր թիմին կմիանա նաև ԼՂՀ-ի ներկայացուցիչ Սոսե Բալասանյանը: Նա կմասնակցի կանանց 52 կգ քաշայինների պայքարին: Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը Բուդապեշտում:   Լուսանկարը՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի