Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Կարապետ վանքի քարերը՝ քրդերի տան շինանյութ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
karapet6

4-րդ դարում կառուցված  Սուրբ Կարապետ վանական համալիրը գտնվում է Մուշ քաղաքից հյուսիս-արևմուտք՝ Քարքե կոչվող լեռան լանջին:   Ներկայումս քրդերով բնակեցված այս գյուղի բնակիչներին  հայ զբոսաշրջիկները չեն զարմացնում:  Օտարերկրացիների ներկայությունը ոգեւորում է միայն գյուղի երեխաներին, որոնք կրնկակոխ հետեւում են նրանց: Նախքան գյուղ մտնելը զբոսաշրջիկների խմբի ուղեկցորդը անմիջապես զգուշացնում է՝ ուշադիր լինել գրպաններին ու պայուսակներին. երեխաներն ամեն քայլափոխին գումար էին մուրում: Գյուղը ծայրահեղ աղքատ էր: karapet   Երեխաներն արդեն գիտեն՝ ինչի համար են սարերի մեջ կորած ու մոռացված իրենց գյուղ պարբերաբար այցելում զբոսաշրջիկները: Օտարերկրացուն տեսնելիս նրանք անմիջապես մատնացույց են անում իրենց տների պատերի մեջ՝ որպես սովորական քար, շարված Սբ Կարապետ եկեղեցու խաչքարերի պատառիկներն ու սրբատաշ մասունքները:  Քարերը շարված են՝ որն ինչպես պատահեր՝ գլխիվայր, թարսուշիտակ: karapet5 karapet4 1915թ. թուրքական իշխանությունները պայթեցրել են վանական ամբողջ հսկայական համալիրը: Երբեմնի հռչակավոր վանքից գրեթե ոչինչ չի պահպանվել:      Գյուղում կար տուն, որը կառուցված էր հենց վանական համալիրի շենքերից մեկում: Իսկ գոմերից մեկը վանքի մի ամբողջական խուց էր: karapet1 karapet3   Ըստ ավանդության՝ Սբ. Կարապետը  հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, նրա մահից հետո մարմինը ամփոփվել է Սբ. Կարապետ կոչվող մատուռի տակ։ Նախքան կաթողիկոս դառնալը Խրիմյան Հայրիկը եղել է եկեղեցու վանահայրը: Այստեղ հրատարակվել է «Արծվիկ Տարոնո» թերթը, վանական համալիրում եղել է որբանոց, 45 աշակերտի համար նախատեսված դպրոց: