Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է հասցրել անել Վազգեն Առաջինը

Հասարակություն
vazgen-a

Այսօր Հայ  Առաքելական եկեղեցու 130-րդ  Կաթողիկոս,  հայագետ և ՀՀ ազգային հերոս Վազգեն Ա-ի մահվան օրն է: Նրա  ավանդը մեծ է եղել Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում:  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցու ծառայող Սարգիս սարկավագ  Հակոբյանը արժևորում է  Վազգեն Ա-ի ծավալած գործունեությունը  այդ խառը ու դժվար ժամանակաշրջանում: «Վազգեն Ա-ի ժամանակաշրջանում մեծ խոչընդոտներ կային: Նախ Խորհրդային Միությունն ու նրա վարած քաղաքականությունը, հետո եկեղեցու վատ պայմանները: Այդ ժամանակաշրջանում նույնիսկ պետական գործիչները չէին կարող ազատ մտնել եկեղեցի: Ժամանակաշրջանը հեշտ չէր, իսկ եթե համեմատականներ տանենք, ապա հիմա շատ իրողություններ են փոխվել»: Սարկավագն ինքը անկախության սերնդից է և խոսելով մեր ժամանակների մասին՝ ավելի հստակ է նշում 21-րդ դարի հայ եկեղեցու կատարած աշխատանքի, խնդիրների, ինչպես նաև Գարեգին Բ-ի գործունեության  մասին: «Հիմա Հայ Առաքելական եկեղեցին երիտասարդացել է: Եթե հաճախեք կիրակնօրյա պատարագներին, ապա կտեսնեք, թե ինչ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Եկեղեցին պետք է մարդկանց տանի դեպի փրկություն, և այդ աշխատանքի արդյունավետությունն է վկայում բանակում, դպրոցներում իրականացվող հոգևոր դաստիարակություն, ինչպես նաև երիտասարդների շրջանում եկեղեցի հաճախողների թվի ավելացումը: Մեր ժողովրդի համար կարևոր խնդիրներից է այն, որ գիտակցեն ում հետևեն՝ 1700 տարվա պատմություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցուն, թե 100 տարվա կյանք ունեցող անհայտ ծագման աղանդավորական կազմակերպություններին»: Սարկավագը եկեղեցու գործունեթության մեջ բացթողումներ չի տեսնում, այլ միայն առավելություններ: «Հայ առաքելական եկեղեցին հիմա գնում է հաստատուն և հստակ ճանապարհով, և այդ ճանապարհը հարթել են Վազգեն Ա-ն ու ներառյալ մեր բոլոր կաթողիկոսները: Ներկայիս առաջընթացը առաջին հերթին կաթողիկոսի աշխատանքն է: Հիմա հայ ժողովուրդն ունի հենց Գարեգին Բ-ի կարիքը, և հենց Գարեգին Բ-ն էլ մեր երկրի հոգևոր առաջնորդն է»: Wikipedia Ազատ հանրագիտարանում Վազգեն Ա-ի մասին կարդում ենք. 1988-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով նա դիմել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։  Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։ 1992 թ-ի մայիսի 28-ին հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին՝ սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը։