Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրովի արգելոցի կենդանիները վերադառնում են. որսի սահմանափակումներ կլինեն

Հասարակություն
c17ad0d0fbf7386017c4fc5d2cfe8291

Խոսրովի անտառը վերադառնում է բնականոն կյանքին. ֆեյսբուքում այս մասին հայտնում է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը՝ փրկարարների հետ զրույցից հետո։ «Խոսրովի արգելոցի վրա թռչում է 8-10 սև անգղ, որոնցից երկուսն իջան ծառերի վրա, արդեն բազմաթիվ թիթեռներ կան,-ռադիոկապի միջոցով Խոսրովի անտառից Ճգնաժամային կառավարման կենտրոն են զեկուցում տեղում աշխատող փրկարարները։- Դա նշանակում է, որ էլ ծուխ չկա, անտառի կենդանիները վերադառնում են»։ Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ կայացել է քննարկում նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչների, մի շարք որսորդմիությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկման արդյունքում համապատասխան փոփոխություն կկատարվի ՀՀ բնապահպանության նախարարի՝ սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակների ու ժամկետների մասին հրամանում: Կկատարվեն համապատասխան սահմանափակումներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին մերձակա որսահանդակներում, որպեսզի վնաս չհասցվի հրդեհի պատճառով արգելանոցը լքած վայրի կենդանիներին։