Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ըմբշամարտի հավաքականները վաղը մեկնում են Փարիզ

Սպորտ
ymbsh-1

Հայաստանի Հանրապետության ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականները վաղը մեկնում են Փարիզ, որտեղ կայանալու է 2017 թվականի աշխարհի առաջնությունը: Հավաքականների գլխավոր մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանը և Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել են մեր ընտրանու կազմը: Հայաստանի Հանրապետությունը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաքում կներկայացնեն ազատ ոճի ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ),Գեորգի Կետոևը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ) և հունա-հռոմեական ոճի ըմբիշներ ՎազգենԽաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):  Առաջնության մեկնարկային օրը՝ օգոստոսի 21-ին, իրենց մրցելույթները կսկսեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, 85 կգ քաշային Արթուր Շահինյանը,  75 կգ քաշային Կարապետ Չալյանը և 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը: Մեր ազատ ոճայինները մրցագորգ դուրս կգան օգոստոսի 25-ին: Նշենք, որ 2017 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ընթանալու է օգոստոսի 21-26-ը:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն