Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննչականը՝ «Սանիտեկ»-ի հետ կապված միջադեպի մասին. կա մեկ զոհ

Պաշտոնական
qnnchakan-komite-1

ՀՀ քննչական կոմիտեն պատասխանել է «Ա1+»-ի հարցմանը՝ կապված Չարբախում տեղի ունեցած միջադեպի հետ, որի արդյունքում կա մեկ զոհ։ Օգոստոսի 15-ին ժ.20.40-ին Սուրբ Աստվածամայր Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1958 թ. ծնված տղամարդու դի։  Արտաքին զննությամբ դիակի  վրա հայտնաբերվել են արյունազեղումներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  2017թ. օգոստոսի 15-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Կարմի Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել 1958 թ, ծնված տղամարդուն եւ նրա որդուն։  Վիճաբանությունից հետո 59-ամյա տղամարդը մահացել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ տղամարդու մահվան պատճառը պարզելու համար։ Եզրակացությունը դեռ չի ստացվել։ Փորձագետների կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է  բավարար արտահայտված գեներալիզացված /համատարածուն/ աթերոսկլերոզի հետևանքով: Որդուն պատճառված վնասվածքները  գնահատվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, 59-ամյա քաղաքացին եւ նրա որդին ճանաչվել են տուժող։ Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել ականատես անձինք։ Քննությամբ հստակեցվում են վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։  Մեկ անձի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ ՀՀ Քննչական կոմիտե