Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սանիտեկ»-ի հետ վիճաբանության արդյունքում մարդ է մահացել

Կարևոր լուրեր Հասարակություն
sanitek

«Ա1+»-ի տեղեկություններով՝ երեք օր առաջ, երեկոյան ժամը 19-ին մոտ, Երևանի Չարբախ թաղամասում «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների ու բնակիչների միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել, որն ավարտվել է մահով։ Ըստ մեզ հասած բողոքի, բնակիչները բողոքել են աղբի հոտից, վիճաբանությունը շարունակվել է գերեզմանոցում, մասնակցել է նաև  «Սանիտեկ» ընկերության պատասխանատու անձանցից մեկը, հնչել է նաև կրակոց։ Վիճաբանության մասին տեղեկությունը հաստատեցին Ոստիկանությունից։ «Նախաքննություն է գնում»,- ասաց Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը։ Քննչական կոմիտեից խոստացան ճշտել և ավելի ուշ մանրամասներ հաղորդել։ «Սանիտեկ» ընկերությունից մեր զանգերին չպատասխանեցին։