Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարսելոնի տարածքում կանխվել է 2-րդ ահաբեկչական ակտը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
barsa

Հատուկ գործողության արդյունքում իրավապահները կանխել են 2-րդ ահաբեկչական ակտը՝ Կամբրիլսում սպանելով 5 կասկածյալի, որոնք Բարսելոնից հետո պետք է իրականացնեին 2-րդ հարձակումը։ Ահաբեկիչներին, սակայն, հաջողվել է վնասվածքներ հասցնել մի քանի մարդու, այդ թվում՝ մի ոստիկանի։

Կամբրիլսը Բարսելոնից դեպի հարավ փոքրիկ նավահանգստային քաղաք է։ Ոստիկանությունը հայտնում է, որ իրավիճակը վերահսկվում է, սակայն քաղաքացիներին զգոնության կոչ է արվել։ Այս մասին տեղեկանում ենք ԲիԲիՍի-ից։