Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասուլիս ՀՀԿ նիստից հետո. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

Այսօր ՀՀԿ նիստից հետո խոսելով ՀՀ եւ ԻԻՀ էներգետիկ համագործակցության մասին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Պարոն նախագահը հստակ տվել է մեր տեսակետը ԻԻՀ-ի հետ էներգետիկ, համագործակցության խորացման վերաբերյալ, մենք պատրաստ ենք առարկայական խորացնել մեր հարաբերությունները, խոսվել է Հյուսիս-հարավի գործարկմանը եւ մնացած հարցերի վերաբերյալ: Հյուսիս-Հարավը ամենաանվտանգ ճանապարհն է դեպի Եվրոպա Իրանի համար»: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ասել է, որ ինքը չի լսել, թե Ելք դաշինքը պատրաստ է ներկայացնել նախաձեռնություն` Հայաստանի` Եվրասիական միությունից դուրս գալու վերաբերյալ. «Եթե Հանրապետություն կուսակցությունը եւ Լուսավոր Հայաստանը հայտնել են իրենց տեսակետը, ապա Քաղաքացիական պայմանագրի կողմից չենք լսել հստակ դիրքորոշում: Ամեն դեպքում, մենք գտնում ենք, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին արդարացված է…Առաջարկում ենք ոչ թե խոսել էմոցիաներով, այլ կոնկրետ առաջարկներով ու փաստերով… Եթե չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի լոլիկն ու վարունգը պետք է Փարիզո՞ւմ վաճառեինք, թե կոնյակը, որ բրենդի է կոչվում` Ֆրանսիայում… ԵԱՏՄ ներկայացուցիչ լինելը չի նշանակում, որ չպետք է զարգացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»:  Մանրամասները՝ տեսանյութով