Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առնվազն 13 մարդ է զոհվել Բարսելոնում (տեսանյութ)

Հասարակություն
97426991_mediaitem97426990

(թարմացվում է) Բարսելոնում մարդկանց բազմության մեջ ֆուրգոնի մխրճվելու հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։ Ավելի վաղ հայտնել էին, որ մարդկանց բազմության մեջ մխրճված պիկապի վարորդը դեռ վնասազերծված չէ։ Ենթադրաբար նա թաքնվում է ռեստորաններից մեկում։ Հնարավոր է՝ նա մարդկանց է պատանդառել։  21:59  Զինված մարդիկ, ովքեր նախնական տվյալներով, մարդկանց են պատանդառել Բարսելոնի ռեստորաններից մեկում, սկսել են բանակցել ոստիկանության հետ։ Այս մասին հայտնում է El Periodico-ն։ Զինված մարդկանցից մեկը հավանաբար ֆուրգոնի վարորդն է, որը մինչ այդ Լա Ռամբլա պուրակում մխրճվել էր հետիոտնի բազմության մեջ։ 23:48 Բարսելոնում այսօր տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդում է BBC-ն: Բացի այդ, ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվել է երկրորդ կասկածյալը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կասկածյալներից մեկը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով: Հիշեցնենք, այսօր Բարսելոնի կենտրոնում մեքենան մխրճվել է անցորդների մեջ: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 13 մարդ, կա ավելի քան 50 վիրավոր: