Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի

Հասարակություն
91c52d1615bb83f4f1ffd0cb71d56a85

Օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին՝ այրված ավտոմեքենայում, հայտնաբերվել է դի:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ Իակ Առավոտը գրում է, որ « վԱԶ-2106» ամբողջովին այրված ավտոմեքենայում հայտնաբերված, Ներքին Կարմիրաղբյուրի 32-ամյա բնակիչ Վարդան Գրիգորյանը պայմանագրային զինծառայող էր, շարքային: Նա անչափահաս երկու երեխաների հայր էր: Գյուղապետը ասաց, որ դեպքի պատճառների մասին ինքը ոչինչ չգիտի: Բերդի տարածաշրջանից տեղեկացանք,որ այդ մահը ավտովթարի հետեւանք է, Վ. Գրիգորյանը ոլորանում չի կարողացել ղեկավարել ավտոմեքենան, մեքենան ընկել է ձորը եւ բոցավառվել :