Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրովի անտառին կփոխանցվի 100 000 եվրո

Հասարակություն
Gagik-Adibekyan

Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրն է բարերար Գագիկ Ադիբեկյանը, Խոսրովի անտառ պետական արգելոցում հրդեհների հետևանքների վերացման նպատակով կփոխանցի 100 000 եվրո: Հրդեհի հետևանքով այրվել են արգելոցի յուրահատուկ տարածքի հարյուրավոր հեկտար  տարածք, որի բուսական աշխարհն ընդգրկում էր բարձրակարգ բույսերի շուրջ 1,8 հազար,  որոնցից  24-ը էնդեմիկ են, իսկ կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում. հովազները, լուսանները, մուֆլոնները, բեզոարյան այծերն, ինչպես նաև գայլեր, աղվեսներ, նապաստակներ, գորշ արջեր, եղնիկներ, բազեներ, արծիվներ, վայրի աղավնիներ և այլն: Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը նշել է. «Այսօր, երբ Խոսրովի անտառ յուրահատուկ արգելոցի ճակատագիրը և մեկ ամբողջ մարզի էկոլոգիան վտանգված են, մենք չենք կարող անտարբեր մնալ այդ լրջագույն հիմնախնդիրների հանդեպ:  Հրդեհներից հետո անտառների վերականգնումը երկարատև ժամանակ, ահռելի աշխատանք ու նշանակալի ռեսուրսներ է պահանջում: Ես հավատում եմ, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր կրճատել այդ հրաշալի ու առանձնահատուկ բնության արգելոցի վերականգնման ժամանակը»: Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության գործունեության կարևորագույն ուղղություններից է սոցիալական ներդրումների և Հայաստանի փոքր քաղաքների` Դիլիջանի և Մասիսի, տարածքների համալիր զարգացման ծրագրերի իրականացումը: AFFA հիմնադրամը նպատակ ունի պետական մարմինների, տեղական համայնքների և բնակիչների աջակցությամբ  բարելավել քաղաքային միջավայրը և ստեղծել մարդկանց կյանքի հարմարավետ պայմաններ այդ քաղաքներում: Այս ծրագրի շրջանակներում 2016 թվականից AFFA հիմնադրամի կողմից Մասիս քաղաքում ստեղծվել են և հաջող գործունեություն են ծավալում Մասիսի զարգացման հիմնադրամը և Երիտասարդական կենտրոնը,  կանոնավոր իրականացվում են մի շարք քաղաքային  սոցիալական և մշակութային  միջոցառումներ,  կրթական և մշակութային  ծրագրեր,  աջակցություն է ցուցաբերվում  երիտասարդական  նախագծերին և նախաձեռնություններին: Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է  Լյուքսեմբուրգում գործարար և բարերար  Գագիկ Ադիբեկյանի կողմից: Հիմնադրամը  Հայաստանում,  Ռուսաստանում, Լյուքսենբուրգում և այլ երկրներում իրականացնում է մարդկանց և երկրների միջև  մշակութային և գործնական կապերի ամրապնդմանը,  սոցիալական, սպորտային և կրթական ոլորտների ծրագրերի աջակցությանը, մշակութա-պատմական ժառանգության պահպանմանը և  Հայաստանի փոքր քաղաքների և տարածքների զարգացմանն ուղղված բարեգործական նախաձեռնություններ: