Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց մեզ վրա». Նիկշա Բավցեւիչ

Սպորտ
bask-2

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը Շվեդիայի հետ արտագնա հանդիպումից հետո ՀԲՖ մամուլի ծառայության հետ ամփոփել է խաղի արդյունքները: «Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց մեզ վրա եւ բավական կոպիտ էր գործում։ Շվեդիան կանոնների 31 խախտում է թույլ տվել այս խաղում։ Նրանք շատ ուժեղ հսկողություն էին սահմանել Բոաթրայթի նկատմամբ։ Ցավոք, մենք չդիմացանք այդ ճնշմանը։ Գնդակի 19 կորուստ ենք ունեցել: Բավական անհաջող ենք իրացրել նաեւ տուգանայինները։ Այս երկու հանգամանքը մեծ ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա։ Մեր թիմը դեռ նման հանդիպումների փորձ չունի, ինչը տեսանելի էր այսօրվա խաղում»,- նշել է մարզիչը։ Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի Երեւանում՝ ընդունելով Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու շանս դեռ ունի: Դրա համար անհրաժեշտ է հաղթել բոսնիացիներին. «Շվեդիան հաղթեց եւ ապահովեց իր տեղը հաջորդ փուլում։ Ամեն ինչ դեռ մեր ձեռքերում է, քանի որ վերջին տուրում մենք կարող ենք հաղթել Բոսնիային եւ նվաճել այս խմբի 2-րդ ուղեգիրը։ Այլ տարբերակ չունենք՝ պետք է հաղթենք Բոսնիային։ Հույս ունեմ, որ հայ երկրպագուները կգան մարզադահլիճ եւ կաջակցեն մեզ»,-ասել է Նիկշա Բավցեւիչը։ Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին եւ կմեկնարկի 20։00-ին։ Մուտքն ազատ է։   Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի