Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ը նվազեցնում է կորուստները. պարզաբանում

Տնտեսություն
hec

ՀԷՑ-ը պատասխանում է «Ա1+»-ի ներկայացրած բողոքին։ Ի պատասխան 16.08.2017թ. «Գյուլագարակցիները թույլ չեն տվել փոխել էլեկտրաէներգիա մատակարարող փոխակերպիչը» հոդվածի՝ հարկ ենք համարում նշել հետևյալը. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2017թ. ներդրումային ծրագրի շրջանակում իրականացնում է թերբեռնված տրանսֆորմատորների ռոտացիոն ծրագիր: Վերջինս նախատեսում է 1950-1960-ական թթ. բարոյապես ու ֆիզիկապես մաշված տրանսֆորմատորների փոխարինում նոր տրանսֆորմատորներով: Ծրագրով նախատեսվում է 894 տրանսֆորմատորի փոխարինում նորերով՝ հաշվի առնելով պահանջվող հզորությունն ու համապատասխան բեռը: Հոդվածում նշված Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի «Գերմանական» կոչվող թաղամասի Տ7002 ենթակայանի տրանֆորմատորը նույնպես նախատեսվում է փոխարինել վերը նշված ծրագրի շրջանակում: 400 կՎԱ հզորության տրանֆորմատորի ներկայիս առավելագույն ծախսը (հունվար ամսին) կազմում է մոտ 70.000 կՎտ*ժ, որն իր հերթին կազմում է հզորության թույլատրելի բեռի 25%-ը, մնացած ժամանակ տրանսֆորմատորը թերբռնված է աշխատում: Այն նոր՝ 160 կՎԱ հզորության տրանսֆորմատորով փոխարինելուց հետո կունենա 60% բեռնվածություն, որը էներգետիկայում ընդունված ցացանիշների համաձայն օպտիմալ է համարվում: Հարկ ենք համարում նշել նաև, որ վերը նշված օրինակի դեպքում տրանսֆորմատորի պարապ ընթացքի արդյունքում ՀԷՑ ընկերությունը ունենում է ամսական 967 կՎտ*ժ կորուստ, փոխարինման դեպքում՝ կունենա 305 կՎտ*ժ կորուստ (խոսքը էլեկտրաէներգիայի սակագնում հաշվառված տեխնոլոգիական կորուստի մասին է):   «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի բաժին