Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԿԱՅԱՑԱԾ ՆԻՍՏ

Հասարակություն

Այսօր հոկտեմբերի 27-ի դատական նիստը դարձյալ չկայացավ՝ դարձյալ տուժողների պատճառով: «Պարտաճանաչ պատգամավորները» ինչպես ԱԺ-ի նիստերին են հաճախում, այնպես էլ կատարում են իրենց պարտքը արդարադատության, կամ իրենց ընկեր-առաջնորդների հիշատակի առաջ:

Այսօր պետք է ներկայանային ԱԺ պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը, Վռամ Գյուրզադյանը, Միսակ Մկրտչյանը եւ Սամվել Ավետիսյանը: Դատարանն առայժմ չի դիմում խիստ միջոցների. մասնավորապես անպարտաճանաչ տուժողներին, իսկ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի ձեւակերպմամբ ՝ ականատեսներին , բերման ենթարկելու մասին որոշում չի կայացնում :