Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ և ՀՀ վարչապետերը ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին (տեսանյութ)

Պաշտոնական
varch-1

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ոչպաշտոնական այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանիհետ, օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի, Մարտունու և Մարտակերտիշրջաններ, եղել Մատաղիս և Թալիշ համայնքներում: Հայկական երկու հանրապետությունների գործադիր իշխանություններիղեկավարներն Ասկերանի և Մարտունու շրջաններում ծանոթացել են ոռոգմանկաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների և ծխախոտի դաշտերիմշակությանը: Այցի ընթացքում ոռոգման կաթիլային համակարգիառավելությունների և առանձնահատկությունների մասին համապարփակներկայացմամբ երկու վարչապետների համար հանդես է եկել ԱՀգյուղատնտեսության փոխնախարար Գևորգ Վերանյանը: ՎարչապետՀարությունյանը նշել է, որ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը՝Արցախի կառավարությունը խրախուսում և աջակցում է բոլոր այնտնտեսվարողներին, ովքեր ցանկություն ունեն իրենց այգիներում տեղադրել այդհամակարգը: Այնուհետև վարչապետներ Հարությունյանն ու Կարապետյանը ուղևորվել ենՄարտակերտի շրջան, եղել Մատաղիս և Թալիշ համայնքներում: ԱՀանվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Մարտակերտիշրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ՝ ԱՀ և ՀՀվարչապետները ծանոթացել են Թալիշում ընթացող շինարարականաշխատանքներին, ինչպես նաև տեղում քննարկել են համայնքի զարգացմանըվերաբերող մի շարք ծրագրեր: «Թալիշի վերականգնման ծրագիրը գտնվում է մեր ամենօրյա ուշադրությանկենտրոնում: Անցած տարվա ապրիլին, Ադրբեջանի սանձազերծածռազմագործողությունների հետևանքով, գյուղի բնակչությունը ստիպված է եղելլքել սեփական տունն ու տեղը: Այսօր մեր խնդիրն է անվտանգության բավարար ևսոցիալ-տնտեսական գրավիչ պայմաններ ապահովել, որպեսզի ապագայումթալիշցիներն այլևս հարազատ օջախը լքելու խնդիր չունենան»,- ասել էվարչապետ Հարությունյանը: Ա. Հարությունյանը և Կ. Կարապետյանը Մատաղիսում այցելել են նորաբաց հանգստյան գոտի, որտեղ ծանոթացել են Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստի ու ժամանցի պայմաններին: