Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խնդիրն ըստ էության լուծված է. փոխնախարարը՝ հրդեհների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
20746262_1571680332871755_3509809382133615851_o

Կառավարության այսօրվա նիստին, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը զեկուցեց Վայոց ձորում եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհների մասին։ Նա նշեց, որ այրվել է 15 կմ պարագծով տարածք, որից 320 հա-ն` անտառածածկ. «Փորել ենք բազմաշերտ խրամատներ` հրդեհի տարածումը բացառելու համար։ Հրդեհի հիմնական օջախները երեկ են մարվել, աշխատել ենք բարդ ռելիեֆի պայմաններում։ Հրդեհի արագ տարածմանը նպաստում էր անբարենպաստ քամին։ Համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհի առավել մեծ տարածումը կարողացել ենք կանխել։ ՌԴ «Իլ 26» ինքնաթիռն իր թռիչքներով կարողացավ ստեղծել անվտանգության գոտիներ ու խոնավ միջավայր։ Նման խոշոր հրդեհներ վաղուց չեն եղել մեր երկրում, ու հանրությունը տեղյակ չէր դրա դեմ պայքարի մասին։ ԱԻՆ-ում մանրակրկիտ ուսումնասիրություններ են արվելու` նման առիթների դեպքում ռիսկերի նվազեցման համար։ ԱԻ եւ Բնապահպանության նախարարները Վայոց ձորում են ու ակտիվ ներգրավված են, եւ խնդիրն ըստ էության լուծված է»: