Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է Հյուսիսային Կորեային հրթիռների շարժիչներ վաճառել (տեսանյութ)

Քաղաքականություն
D9A9397A-E614-4556-A40B-64A6471962AF_w1023_r1_s

Ամերիկայի Ձայն Ուկրաինայի պաշտոնյաներն ու վերլուծաբանները հերքում են Հյուսիսային Կորեային հրթիռային շարժիչների տեխնոլոգիա վաճառելու բոլոր մեղադրանքները: «Ուղղակի անհնար է նման բան իրականացնել գաղտնի կերպով: Հնարավոր է սակայն, որ Հյուսիսային Կորեան ձեռք է բերել այդ տեխնոլոգիաները Ռուսաստանում հրթիռների ապամոնտաժումից հետո», - նշում է ուկրաինական Ռազումկով կենտրոնի վերլուծաբան Միկոլա Սունհուրովսքին: New York Times թերթում տպագրված զեկույցի հեղինակ Մայքլ Էլեմանը, ով առաջինն էր մատնանշել, որ Փհենյանը կարող էր շարժիչները Ուկրաինայից ձեռք բերել, նշում է, որ Ուկրաինայից բացի Փհենյանին նույն տեխնոլոգիան կարող էր վաճառել նաեւ Ռուսաստանը. «Դեռեւս պարզ չէ, ինչպես է այն փոխանցվել: Կարծում եմ, աղբյուրը կամ Ռուսաստանն է, կամ էլ Ուկրաինան»: Ամեն դեպքում, Ուկրաինայի կողմից առաջարկված լայն հետաքննությունը լավ գաղափար է, համոզված են փորձագետները: Նրանց կարծիքով, Ուկրաինայի դեմ նման կարգի մեղադրանքը կարող են խոչընդոտել Կիեւին ԱՄՆ-ի կողմից պաշտպանական զենքի մատակարարմանը: «Այժմ թեժ քննարկումներ են ընթանում Ուկրաինային զենք տրամադրելու վերաբերյալ, իսկայս պատմությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ գործընթացի վրա », - նշում է ուկրաինական բանակային կենտրոնի վերլուծաբան Իհոր Ֆեդյուկը: Մինչդեռ Հյուսիսային Կորեան որոշել է նահանջել եւ դադարեցրել է Գուամին ուղղված սպառնալիքները՝ հայտարարելով, որ կսպասի ԱՄՆ-ի հետագա գործողություններին: