Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր կարգով կհաշվարկվի Սևանի ջրառից ստացվող էներգիայի շահույթը

Տնտեսություն
sevan

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.6 կետի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով և 15-րդ հոդվածի 9-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղվա նիստում կորոշի.

  1. Հաստատել՝ 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3–ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից առաջացող շահույթի (լրացուցիչ շահույթի) հաշվարկման և վճարման կարգը (այսուհետ՝ կարգ)՝ համաձայն  հավելվածի:
2.Թույլատրել՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել անժամկետ արտաբյուջետային հաշիվ՝ սույն որոշման 1-ին կետում նշված կարգի (հավելվածի) համաձայն հաշվարկվող լրացուցիչ շահույթը այդ հաշվին վճարելու և սույն որոշման 3-րդ կետում նշված բյուջետային ելքերի նախահաշվով նախատեսված ծախսերի կատարման նպատակով:
  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.4-րդ հոդվածով հաստատված Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագրի (Հավելված 5) 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների ծրագիրը և դրա իրականացման համար կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը: