Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը

Սպորտ
DSC_0001-2

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը: Առաջնությունում արդեն են տեղի են ունեցել նախատեսված 13 տուրերից 7-ի պարտիաները: Խաղացված տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 7 հնարավորից իր ակտիվում ունի 5 միավոր: 4.5-ական միավորով 2-3-րդ հորիզոնականներում են ընթանում Դավիթ Շահինյանը և Շանթ Սարգսյանը: Մանուէլ Պետրոսյանը, Դավիթ Քալաշյանը, Նորայր Թորոսյանը և Գևորգ Հարությունյանն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 4-7-րդ հորիզոնականները: Հարկ է նշել, որ մրցաշարն անցնում է անզիջում պայքարում: Խաղացված 49 պարտիաներից 39-ը ունեցել են հաղթանակ ավարտ: Այսօր մրցաշարում հանգստյան օր է: 8-րդ տուրի պարտիաները տեղի կունենա օգոստոսի 17-ին: 1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության  բարձրագույն խմբի մրցաշարին: Արդյունքներ և վիճակահանություն Ուղիղ միացում