A
A
Սահմանվել են թանկարժեք մետաղների գները
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից առաջիկա շաբաթվա համար սահմանվել են թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ սահմանվել են հետևյալ գները. Ոսկի - գնման գին` 17996.95 դրամ , բացթողնման գին՝ 19561.90 դրամ Արծաթ - գնման գին՝ 235.97 դրամ, բացթողնման գին՝ 256.49 դրամ Պլատին - գնման գին՝ 13797.07 դրամ, բացթողնման գին՝ 14996.82 դրամ Պալադիում - գնման գին՝ 12612.83 դրամ, բացթողնման գին՝ 13709.60 դրամ։