Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից 5 բռնցքամարտիկ հանդես կգա միջազգային մրցաշարում

Սպորտ
box

Օգոստոսի 23-ից 29-ը, Համբուրգում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ, Մախաչկալայում կընթանա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն կաշվե ձեռնոցի Հայաստանի հինգ վարպետներ: Հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի կայքը։ Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, Դաղստանի մայրաքաղաք կմեկնեն Վահե Բադալյանը (52 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Յուրա Դարաբյան (75 կգ), Հենրիխ Սարգսյանը (91 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (52 կգ): Մախաչկալայում մեր մարզիկները հանդես կգան հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ: