Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասպարով -Արոնյան թեժ պայքարն ավարտվեց ոչ-ոքի (տեսանյութ)

Սպորտ
Untitled-collage656

Օգոստոսի 14-ից 19-ը Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում  անցկացվում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը: Տասը գրոսմայստերներ, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, կխաղան արագ շախմատի մեկ եւ կայծակնայինի երկու շրջան:  Օգոստոսի 14-ից 16-ը գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, 17-ից 18-ը` կայծակնայինում: Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1, կայծակնայինում հաղթանակը` 1, ոչ-ոքին կես միավոր: Այսօր արագ շախմատ կխաղան Հայաստանը ներկայացնող Արոնյանը եւ Ռուսաստանցի Գարրի Կասպարովը: Թեժ պայքարի արդյունքում գրանցվեց ոչ-ոքի: Առաջարկում ենք դիտել խաղի վերջին րոպեները: Կասպարովը սևերով հաղթում էր Արոնյանին, բայց ժամանակի սղության պատճառով վրիպեց՝ ոչ-ոքի։ Բրավո Կասպարով!Բրավո Լեւոն! Այս պահի դրությամբ Արոնյանը առաջատարն է. https://youtu.be/BxtZ57g6EYI