Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի ոտքի չկանգնելու հարցին լուծում է առաջարկվում (տեսանյութ)

Քաղաքականություն
nina-karapetyanc-1

«Սասնա ծռեր»-ի եւ  Ժիրայր Սեֆիլյանի  գործերով նշանակված դատավորներն անկախ չեն: Իսկ  դա,  ըստ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան  Նինա Կարապետյանցի,  բոլորն են  հասկանում: «Ամենավերեւից ստացվող ցուցումներ են տրվում, եթե ցուցում լինի դատավարությունը նորմալ անցկացնելու մասին, համոզված եմ, որ նորմալ դատավարություն հնարավոր է: Տարբերակները շատ են, ընտրությունը իրենցն է, որ ասում են՝ մեխն էլ է իրենց ձեռքը,  մուրճն էլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փաստաբանը: Այս դատավարություններն, ըստ էության, տեղի չեն ունենում, քանի որ  ամբաստանյալները ոտքի չկանգնելու համար հեռացված են նիստերի դահլիճից:  Փաստաբանները եւս չեն մասնակցում նիստին եւ  լքում են  դահլիճը: https://youtu.be/SM914mjnxhs  Օգոստոսի 24-ին կայանալիք Սասնա ծռերի  18 անդամների  գործով նիստն էլ  ընթանալու  է առանց ամբաստանյալների: Նրանք բոլորը հեռացված են: «Կամ պետք է դատավորը սթափվի, կամ չգիտեմ ինչ պետք է  կատարվի: Օրենքով պետք է մեկ ժամը մեկ ժամ հաշվարկվի, եթե 10 ժամով հեռացվել են, դա նշանակում է, որ Սասնա ծռերի անդամներին և Սեֆիլյանին ու մյուսներին դեկտեմբերին նոր կարող ենք տեսնել»,- ավելացնում է Նինա Կարապետյանցը: Ժամկետների հաշվարկը, ըստ պաշտպանի,  ապօրինություն է, եւ  նման սկզբունք գոյություն չունի: Պաշտպանը  դատավորներին  առաջարկում է ոտքի չկանգնելու համար ամբաստանյալների նկատմամբ նախազգուշացում կիրառել եւ  հետո վերջնական ակտում անդրադառնալ  այդ փաստին։ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով կալանավորված եւ  Չարենցավանի դատարանում առանձին վարույթում քննվող  Արթուր Մովսիսյանի գործով  նախագահող դատավոր  Հովհաննես Ավագյանը հետաքրքիր լուծում է տվել ոտքի չկանգնող ամբաստանյալի քայլին. «Առաջին դատական նիստին Արթուր Մովսիսյանը ոտքի չէր կանգնել, առաջին նիստին նախազգուշացում էր կիրառվել, հետագայում շատ խելոք քայլ է արել՝ ինքը մտնում է դատարանի դահլիճ, հետո նոր  բերում են ամբաստանյալին» Նինա Կարապետյանցն այսօր անդրադարձավ հնչեղություն ունեցող գործերով ամբաստանյալներին հանրային պաշտպան տրամադրելուն՝ չնայած այն հանգամանքին, որ նրանց ընտրած պաշտպանները հեռացված չեն գործի վարույթից: Դատավորի նման քայլը փաստաբանը աբսուրդ է որակում: Ավելին՝ տեսանյութով