Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը հաղթանակով մեկնարկեց Աբու-Դաբի Մասթերս մրցաշարում

Սպորտ
gabuz

ԱՄԷ Աբու-Դաբի քաղաքում մեկնարկեց  Աբու-Դաբի Մասթերս միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 24-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում են 32 երկրների 124 շախմատիստ, այդ թվում՝ 39 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի 5 պատվիրակ՝ Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը և Հայաստանի մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն Էդուարդ Հակոբյանը: Երեկ տեղի ունեցած առաջին տուրում գրոսմայստերներ Գաբուզյանը, Հովհաննիսյանը և Տեր-Սահակյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Դավթյանը և Հակոբյանը՝ պարտվեցին: Պաշտոնական կայք Արդյունքներ և վիճակահանություն Ուղիղ միացում