Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Հարությունյանը գլխավորում է առաջին խմբի մրցաշարի աղյուսակը

Սպորտ
2015f6d2ea35e8e48d1b0c356b4ff54c

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը, որին մասնակցում են 14 շախմատիստ: Մրցաշարի մասնակիցների թվում են 3 գրոսմայստեր, 7 միջազգային և 2 ՖԻԴԵ-ի վարպետ: 1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության  բարձրագույն խմբի մրցաշարին: Առաջին խմբի մրցաշարում կայացել են նախատեսված 13 տուրերից հինգի պարտիաները: 5-րդ խաղափուլից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով միանձնյա գլխավորում է միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: 2-րդ հորիզոնականում ընթացող Դավիթ Շահինյանն ունի 3.5 միավոր: 4 շախմատիստ՝ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Նորայր Թորոսյանը և Գևորգ Հարությունյանը, վաստակել են 3-ական միավոր և կիսում են 3-6-րդ հորիզոնականները: Արդյունքներ և վիճակահանություն Ուղիղ միացում