Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում արձանագրվել է անհատ ձեռնարկատերերի գրանցման աճ

Պաշտոնական
ea07546b130017bb1132f352b1eab431

ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով Արցախում 2017 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է իրավաբանական անձանց պետական գրանցումների 35 և անհատ ձեռնարկատերերի հաշվառումների 73 տոկոս աճ: Մասնավորապես, 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել են 76 առևտրային և 12 ոչ առևտրային տիպի իրավաբանական անձինք և պետական հաշվառման ենթարկվել 536 անհատ ձեռնարկատերեր: Հիմնականում ավելացել է առևտրային տիպի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցումների և հաշվառումների թիվը: Արձանագրված աճին նպաստել են իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մեկ պատուհանի սկզբունքով Էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգի և հայտերի գրանցման  հեշտացված ընթացակարգի ներդրումը, ինչպես նաև Արցախում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները:   Արցախի Հանրապետության  արդարադատության նախարարություն