Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում

Պաշտոնական
ain-inqnatir

ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։ Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է  աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։ Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը ՀՀ բերելու և  լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ:   Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:   Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են. այս մասին հատնում է ԱԻՆ-ը։  Օգոստոսի 14-ին, ժամը 15:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 21 փրկարար, 20 անտառտնտեսության, 3 բնապահպանության աշխատակից, «Լիդիան Արմենիա» ընկերության 10 աշխատակից, տեղում կիրառվում է 6 միավոր տեխնիկա: Արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 75 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության  70 ծառայող և Անտառտնտեսության 50 աշխատակից: