Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրի սակագնի բարձրացումը հնարավոր է բերի շղթայական թանկացումների (տեսանյութ)

Տնտեսություն
Kxot2sk5zI8

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ  նախագահ Կարեն Չիլինգարյանը ջրի սակագնի հնարավոր բարձրացումը անընդունելի է համարում, քանի որ ոչ մի ծառայության որակ չի բարձրացել. «Նույնիսկ սպառողներից վերջերս բողոքներ կան գրաֆիկի շեղման հետ կապված, դա հիմնականում տեղի է ունենում ամռանը: Քանի որ այգիները ջրվում են խմելու ջրով»: Ջրի սակագնի բարձրացումը, ըստ  Կարեն Չիլինգարյանի,  ծանր բեռ կլինի.  «Քիչ չէ, եթե 14 դրամով թանկանա, 8 տոկոս է դառնում: Թանկացումը իր հետեւից  հնարավոր է բերի շղթայական այլ թանկացումների»: Ըստ Կարեն Չիլինգարյանի՝   փոխանակ կարողանան գտնել ջրի կորուստները, որոնք 70-ից 75 տոկոս են կազմում, սակագինն են ուզում բարձրացնել: «Ջրագողություններն էլ իրենց դերն են կատարում: Կան լուրեր, որ խոշոր օգտագործողներն էլ հանցավոր համաձայնության են գալիս որոշ աշխատակիցների հետ եւ ինչ-որ ձեւով շրջանցում են վճարումը»,- ասաց նա: Կարեն Չիլինգարյանը հույս ունի, որ ջրի սակագինը  շատ չնչին կբարձրանա, կամ ընդհանրապես չի բարձրանա: Ավելին՝ տեսանյութով