Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատաղության դոզան շոգից ավելանում է. հոգեբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Region-Capture-2

Երբ շատ շոգ է լինում, իսկ ջերմաստիճանն էլ՝ նորմայից բարձր, այդ դեպքում ագրեսիվության աճը բարձրանում է: Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած սպանություններին եւ  դանակահարություններին՝ նշում է հոգեբան Սամվել Խուդոյանը: «Շոգը մի հանգամանք է, որը կարող էր նպաստել ագրեսիվության աճին, դա որոշիչ դեր չի խաղում, բայց որոշակի դեր խաղում է: Բոլոր դեպքերում նպաստավոր ֆոն է ստեղծում: Կատաղության դոզան, այդ մի քանի կաթիլը կարող է այնքա՜ն ավելանալ»,- ավելացնում է հոգեբանը:    Նրա խոսքերով՝     ագրեսիվության աճին կարող է  նպաստել նաեւ հոգնածությունը, շատերը առանց հանգստի աշխատում են:  Իսկ ինչ վերաբերում է այն փաստին, որ այժմ բռնություններն ավելացել են, հոգեբանի կարծիքով այդպես չէ:  Հիմա պարզապես  բարձրաձայնվում է այդ մասին:  Անդրադառնալով Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությանը՝  հոգեբանը նշեց, որ արտակարգ մի բան է կատարվել. «Սովորական վիճակներից չէ:  Նույնիսկ զավակը արտառոց բան չի նկատել, պարզ է մորը պետք է օգներ, բայց ընտանեկան գաղտնիք է, որի իրական պատճառների մասին միգուցե չասեն»,- ավելացրեց Սամվել Խուդոյանը: Ընտանեկան բռնություններն էլ,  նրա խոսքերով, մեծ խնդիրներ են առաջացնում երեխաների մոտ. «Ավելի սարսափելի բան, քան ծնողների կռիվ-դավի-ծեծն է, առավել եւս բռնությունն է, դա նեւրոտիկ լուրջ խնդիրներ է առաջացնում, երեխաները գիշերները սկսում են վեր թռնել, իրենց մեղավոր են համարում»: Ընտանեկան բռնությունների մեծ մասն էլ առաջանում է այն պատճառով, որ տղամարդիկ չեն ընդունում, որ կինը կարող է կարիերա  անել, շատ գումար աշխատել, ինչն էլ  կարող է ագրեսիվության առիթ տալ: Մանրամասները՝ տեսանյութում