Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուտով կսկսվի ՀԱԷԿ-ի սարքավորումների մատակարարումը

Տնտեսություն
atomakayan

Այս տարվա նոյեմբերին նախատեսվում է սկսել  ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումների առաջին փուլի  մատակարարումները  Հայաստան։  Սարքավորումների փոխարինման նպատակով այժմ իրականացվում են մրցույթների անցկացման և պայմանագրերի կնքման աշխատանքներ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով՝ առաջին կիսամյակում էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում լիազորված կազմակերպությունների միջև սահմանված կարգով կնքվել է   ծառայությունների մատուցման 16 պայմանագիր, որոնք ներկայացվել են Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների հաստատմանը: Ներկայումս մշակվում են  «Հայկական ատոմային էլեկտրակայան  ՓԲ ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի և «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի հաստատման և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը,-ասել է Հայկ Բադալյանը։ Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝ համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։   Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին