Հրդեհված անտառներ. արջերը փախել են, սողուններն ՝ այրվել (տեսանյութ)

Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի տարածքում օգոստոսի 10-ից բռնկված հրդեհն այրել է 670 հա, որի 370-ը՝ անտառային հողեր են, 256-ը՝ բուն անտառածածկ տարածք: Ընդ որում, 202 հա-ն գիհի անտառներն են, իսկ գիհի ծառը բնական ճանապարհով չի վերականգնվում:  Սրանք նախնական տվյալներ են, որոնք հրապարակում է  Բնության համաշխարհային հիմնադրամի՝ WWF  հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը՝  համեմատելով անօդաչու թռչող սարքով նկարահանվածը համապատասխան քարտեզային  տվյալների հետ։  Կազմակերպության ներկայացուցիչները շտապել են Արտավան՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։

Վայոց Ձորի անտառտնտեսության պետ Մուրադ Հարությունյանը մեր թղթակցին պատմել է, որ հրդեհի ժամանակ լսվել են թռչունների աղիղորմ ձայներ. շատ հնարավոր է, որ նրանք չեն կարողացել փրկել իրենց ձագերին: Ենթադրվում է, որ անտառի բնակիչները՝ գորշ արջը, նապաստակը փախել են, իսկ սողուններն ու մկները՝ այրվել:

Չնայած կրակը մարվել է, բայց ժամանակ առ ժամանակ կրկին բռնկվում է։ Քամին նպաստում է դրա տարածմանը: 

Կրակ մեկուսացնող սահմանը

20727865_1801926649832518_2196717849263863680_n

20664838_1571680212871767_4948107949876091296_n 20728821_1571678852871903_5599413825435798505_o 20746059_1571684196204702_1004286170860343684_o

20776835_1801976183160898_7219913494645591554_o20746262_1571680332871755_3509809382133615851_o 20748140_1571687356204386_7727504017324991863_o

Արջի հետքըarj

Փռվող գիհին գրանցված է Կարմիր գրքում 

gihi

 
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով և 297-ի 1-ին մասով, որով նախաքննությունն իրավականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։ Մշակվել է քննչական պլան, աշխատանքայի վարկածներ եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետեւանքով։ Մատնանշված հանգամանքներն ստուգվում են։