Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգոստոսի 15-ից՝ անձրև և ամպրոպ

Հասարակություն
rainy5

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  Օգոստոսի 13-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-17-ը կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: