Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ «Խոսրովի անտառ»-ում . 65 փրկարար,50 զինծառայող,60 ոստիկան, բնակիչներ (թարմացվող) (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
9524

Ժամը 23:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են՝ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից 17 հրշեջ-փրկարար, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 11 հրշեջ-փրկարար, Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 12 հրշեջ-փրկարար, Մարզային փրկարարական վարչությունից 3 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 18 հրշեջ-փրկարար: Ժամը 20:09-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (Մերսեդես մակնիշով, 2 հրշեջ-փրկարար): Ժամը 21:45-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար): Ժամը 23:07-ին դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 8 փրկարար: Ընդանուր մասնակցում են՝ Արարատի մարզից՝ 65 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքից թվով 15 բնակիչ: ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար (իրականացրել են 6 թռիչք):   *** Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար: Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր են մեկնել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի 5 և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի 3 հրշեջ-փրկարար: Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանը և Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Տ.Ավագյանը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Վեդու բաժնի թվով 15 աշխատակից և Անտառտնտեսության թվով 50 աշխատակից: ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար (իրականացրել են 2 թռիչք): Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը: