Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Արոնյանը վաստակեց 30 000 դոլար

Կարևոր լուրեր Սպորտ
aronyan-1

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում երեկ ավարտվեց Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի վերջին՝ 9-րդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով  մրցում էր  աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Հինգ ժամից ավել տեւած համառ պայքարից հետո, Լեւոնը պարտվեց: Այս պարտության պատճառով Լևոն Արոնյանը, վաստակած 5 միավորով, նահանջեց 4-րդ հորիզոնական։ Այսպիսով, 6 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե Լագրավը, 2-րդ հորիզոնականում է Մագնուս Կարլսենը՝ 5,5 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է հնդիկ Վիշվանաթան Անանդը։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 300 000 դոլար, Արոնյանը վաստակեց 30 000:  

PLACE PRIZE PLACE PRIZE
1st $75,000 6th $20,000
2nd $50,000 7th $15,000
3rd $40,000 8th $15,000
4th $30,000 9th $15,000
5th $25,000 10th $15,000
Total Prize Fund $300,000