Ռոստովյան 13. այստեղ ապրում են կյանքի համար վտանգավոր պայմաններում (տեսանյութ)

Խարխուլ, կիսաքանդ ու սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ հանրակացարանային շենքում 25 տարուց ավել բնակվող մարդիկ այլեւս չեն դիմանում: Ռոստովյան 13 հասցեում գտնվող շենքում ապրելը նրանք արդեն վտագավոր են համարում:
«Երրորդ տարին է` քարերը թափվում են: Պադվալն էլ կեսից ավել ջուր ա: Առաստաղները սաղ թափած ա»:
Այս շենքում պատշգամբ դուրս գալը էքստրեմալ քայլ է համարվում, սակայն մարդիկ ստիպված են՝ լվացքը փռելու այլ տեղ չունեն:
Շենքի երկրորդ հարկի բնակիչները դա էլ այլեւս չեն կարող անել: 911 ծառայությունն այսօր կապարակնքել է պատշգամբը՝ զգուշացնելով՝ այն կարող է կյանքի համար վտագավոր լինել:

hdfgh
Բնակիչներն ամեն օր մի դժբախտ դեպքի են հանդիպում: Բաց էլեկտրալարերն ու կաթացող տանիքներն ամեն անգամ մի նոր անակնկալ են մատուցում:
Բացի վտանգավոր լինելուց, այս շենքում գրեթե բացակայում են ապրելու համար տարրական պայմանները: Շատերն իրենց իրերը դուրս են հանել միջացնք, այնտեղ իրենց համար ստեղծել են խոհանոց, քանի որ 14 քմ- ում հազիվ կարողանում են անկողինները տեղավորել:
«Ջուր չկա, անջատում են, ժամով են տալիս, սանհանգույցում սաղ թափվում ա գլխիդ, զոնտիկով պիտի մտնենք զուգարան, ջուր էլ չկա որ լցնենք, վրաներիցս հոտա գալիս»:
Ռոստովյան 13 շենքի բնակիչներն ասում են, որ բազմիցս են դիմել պետական մարմիններին, բայց ապարդյուն: Իրենց ասել են, շենքը վթարային է, լուծումը շուտով կտրվի: Իսկ Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ վթարային համարվող շենքերի ցանկում Ռոստովյան 13 հասցեն չկա, բայց նաեւ խոստացան հարցը ուսումնասիրել:

fsaf