Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հին Ֆիրդուսը՝ նկարչի հիշողություններում. բոլշևիկ, առևտրական, գող ու ավազակ՝ սիրով ու հարգանքով (տեսանյութ)

Հասարակություն
nkarich1-1

«Միջավայրը ոչ շինություններն են, ոչ էլ բնությունը։ Մարդիկ են։ Այսօր Երևանը միգուցե ավելի մաքուր ու հարմար է դարձել ապրելու համար, բայց մի բան հաստատ վերացել է՝յուրահատուկ հոգևոր միջավայրը։ Ֆիրդուսն էլ  քաղաքի լավ միջավայր ունեցող թաղերից էր,- ասում է նկարիչ Հաղթանակ Շահումյանը, որը  ծնվել, մեծացել է Ֆիրդուսի փողոցում։ «Այն ժամանակների մեր կանաչապատ թաղը՝ ծառ ու ծաղիկով, ու հրաշալի մարդկանցով մնացել է որպես հուշ։ Ինչ տեսակի մարդ ասես չէր ապրում՝ հին բոլշևիկ ու միլիցիոներ, պարսկահպատակ ու նորեկ, առևտրական, գող ու ավազակ,սակայն միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով էին։ Հիմա մեր թաղի դեմքն էլ, տեսքն էլ անճանաչելի փոխվել է։ Գյուղերից շատ եկան, հին բնակիչների մեծ մասն էլ չկա»։ firdus 3 «Ասորական, շումերական և շատ ու շատ աղբյուրներում Արարատի տարածքը դրախտավայր են անվանում։ Հո բնության,կամ թե բնակլիմայական պայմանների համար չե՞ն անվանել,- ասում է նկարիչը։- Հայաստանից ավելի սիրուն ու լավ բնակլիմայական պայմաններ ունեցող երկրներ կան։ Մարդուն  ապրելու համար է հարմար եղել։ Պետական կառավարման համակարգը այնքան նպաստավոր էր, որ մարդիկ Հայաստանը դրախտ են համարել։ Օրինակ, «Գիլգամեշում» խոսվում է դրա մասին, որ  այս երկիրը իմաստունների խորհուրդն է կառավարում, այլ ոչ թե միանձնյա թագավորն է որոշում կայացնում։ Իմ երիտասարդ տարիների Երևանում էլ կար յուրահատուկ հեղինակավոր -հասարակական միջավայր, որ, ցավոք կորցրել ենք ։ Եթե նա պատգամավոր լիներ, մի օրենք կառաջադրեր, որով մարդուն որպես գերակա շահ ճանաչեն, ոչ թե հողն ու ունեցվածքը։ «Հայաստանաբնակը, ասում է Հաղթանակ Շահումյանը, պետք է պաշտպանված լինի, քանի որ թվաքանակով քիչն ենք։ Եվ պետությունը պետք է սրտացավությամբ պահի, չթողնի որ լքեն երկիրը,որ մի հայ անգամ դուրս գա Հայաստանից»։ Firdus firdus 1