Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիշատիչ թռչունները պտտվում են գլխավերևումս, ոչնչանում է նրանց կենսամիջավայրը. մասնագետ

Հասարակություն
artavan1111

Օգոստոսի 10-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած խոտածածկ տարածքում: Հրդեհը տարածվելով ընդգրկել է գիհու անտառային տարածքները: Ինչպես ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը, որը գտնվում է այժմ Արտավանում, դեռ հրդեհը չի հաջողվել մարել: «Ծառերը մեկը մյուսի հետևից կպնում են, մի ամբողջ էկոհամակարգ է ոչնչանում: Գիհու այս բնական ռելիկտային անտառներն անվերադարձ կորցնում ենք, դժվար թե հնարավոր լինի նորից այդ անտառը վերականգնել: Ամբողջ մանր ֆաունան, անողնաշարավոր կենդանիները ոչնչանում են, հատկապես այն կենդանատեսակները, որոնք լոկալ են իրենց կենսակերպով և որոնց բնորոշ չէ մեծ տարածությունների վրա տեղափոխվելը: Գիշատիչ թռչունները պտտվում են գլխավերևումս: Ոչնչանում է նրանց կենսամիջավայրը: Այնտեղ, որտեղ ես եմ, այս տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ չեն տարվում, հավանաբար, բոլոր ուժերը կենտրոնացրել են այն տարածքների վրա, որտեղից հրդեհը կարող է մոտենալ համայնքներին: Հիմա անտառը ծխում է ու քամին նպաստում է, որ այն կրկին բռնկվի և տարածվի: Այս հրդեհը մի քանի տասնամյակների կտրվածքով իր մասշտաբով ամենախոշորն է Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Լյուբա Բալյանը: Ավելին՝ այստեղ