Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը՝ Բադալոնա Օփենի հաղթող, Տիգրան Ս. Պետրոսյանը՝ երկրորդ մրցանակակիր

Սպորտ
chess-1

Իսպանիայում ավարտվել է Բադալոնա Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 23 երկրների 143 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր և 19 միջազգային վարպետ: Մրցաշարում հիանալի հաջողության են հասել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և միջազգային վարպետ Տիգրան Պետրոսյանը: Մեր երկու շախմատիստներն էլ մրցաշարն անցան առանց պարտության. տոնեցին 6-ական հաղթանակ և 3-ական պարտիա ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Արդյունքում Գրիգորյանը և Պետրոսյանը վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Գրիգորյանը դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Պետրոսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը: Մեր շախմատիստները բարձրացրեցին նաև իրենց անհատական վարկանիշները. Պետրոսյանը՝ 25, իսկ Գրիգորյանը՝ 8 կետով: 7 միավորով Բադալոնա Օփենի 3-րդ մրցանակակիր դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Ինյանը: