Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազելները կբացառվեն, կգործեն տրոլեյբուսներ ու ավտոբուսներ

Հասարակություն
vahe-nikoyan

Տոմսային համակարգի բազմազանություն, գազելների բացառում, միջին և մեծ ավոտբուսներ՝ Երևանի փողոցներում. Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն այսօր ներկայացրել է հանրային տրանսպորտի ոլորտում նախատեսվող բարեփոխումները։ Սակայն թե երբ այս ամենը կյանքի կկոչվի՝ դեռ հայտնի չէ, հավանաբար՝ 2019 թվականից։ «Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի տրանսպորտի գինը չթանկանա»,- հայտարարել է փոխքաղաքապետը։ Քաղաքապետարանը չափորոշիչներ կմշակի նաև վարորդների ընտրության համար, իսկ նրանց աշխատավարձը ներառված կլինի տրանսպորտի սակագնի մեջ։ Երևանում կզարգացվի նաև տրոլեյբուսների ցանցը, տրամվայների հարցում առայժմ մտադրություններ չկան։