Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսգենդեր զինվորականները դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Թրամփի (տեսանյութ)

Քաղաքականություն
trans

Ամերիկայի ձայն ԱՄՆ-ի բանակում ծառայող տրանսգենդեր հինգ զինվորականներ դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, բանակում տրանսգենդեր անձանց ծառայությունն արգելելու մտադրության համար: Հիշեցնենք, որ Թրամփը հուլիսի 26-ին թվիթերյան իր էջում գրել էր, թե ԱՄՆ-ի կառավարությունը «թույլ չի տա, որ տրանսգենդեր անձինք զինված ուժերում զբաղեցնեն որեւէ դիրք»: Այս հայտարարությունը հակասում է Պենտագոնի որդեգրած քաղաքականությանը: Եվ ինչպես հարուցված դատական հայցերում է ասված, Թրամփն այս հարցը չի քննարկել բանակի հրամանատարության հետ: Թրամփի թվիթերյան հայտարարությունը դարձել էր երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, բողոքի ցույցերի պատճառ: Հայցվորները դատարանին խնդրում են ոչ սահամանադրական ճանաչել Թրամփի հրահանգը եւ կայացնել դատական որոշում՝ այն չեղարկելու համար: