Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Facebook-ը մտնում է հեռուստատեսային շուկա (տեսանյութ)

Հասարակություն
52cf2e4376eb6f82ebbb98eb2deb3e30

Ամերիկայի ձայն Մրցակցության սիրահար Facebook ընկերությունը պատրաստվում է մուտք գործել հեռուստատեսային շուկա՝ առաջարկելով իր հաղորդումները միլիոնավոր օգտատերերի: Facebook TV-ի, կամ՝ «Watch» հարթակի եթերը կներառի երեխաների դաստիարակության մասին ծրագիր, կանանց բասկետբոլ, safari շոու, և այլ հաղորդումներ: Facebook-ը հայտարարել Է սեփական հեռուսատեսային հարթակի գործարկման մասին: Աշխարհի ամենախոշոր և ամենահայտնի սոցիալական ցանցերից մեկը՝ Facebook ընկերությունը դեռևս մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ մտադրված է հեռուստատեսային ոլորտ ներխուժել բարձրորակ և հետաքրքրական ծրագրերով: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը «Watch» անվանումը կրող հեռուսատատեսային հաղորդումների նոր հարթակի ստեղծման մասին պաշտոնապես տեղեկացրել է իր Facebook-ի էջում: Մեկ րոպե տևողությամբ տեսանյութը խրախուսում է փնտրել նոր հաղոդումներ և շոու ծրագրեր, առաջարկում Facebook-ի ընկերների նախընտրած հաղորդումները՝ հնարավորություն տալով զրուցել և կարծիքներով կիսվել այն օգտատերերի հետ, ովքեր այդ պահին դիտում են նույն հաղորդումը: Ցուկերբերգի խոսքով՝ նոր հեռուստատեսային հարթակի նպատակը ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մարդկանց և համայանքներին միավորելն է: Facebook «Watch»-ի եթերը կներառի երեխաների դաստիարակության մասին ծրագիր, կանանց բասկետբոլ, safari շու, և այլ հաղորդումներ: Facebook-ը ներկայումս համագործակցում է Hearst և Time Inc. ընկերությունների հետ և տեղեկացնում, որ Watch-ը ներկայումս գտնվում է վերջնական փորձարկման փուլում: Շուտով, սակայն, Facebook «Watch»-ը հասանելի կլինի մեդիա արտադրողներին, ովքեր հնարավորություն կունենան օգտվել հարթակից իրենց արտադրանքի տարածման համար: