Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Գերավետյանը դադարերեց հացադուլը. նա ուղերձ է հղել

Քաղաքականություն
geravetyan

Հուլիսի 21-ից  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած  «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանն այսօր դադարեցրել է հացադուլը: 20 օր հացադուլի մեջ գտնվող Վարդան Գերավետյանը իր պաշտպանի միջոցով ուղերձ է հղել հայ ժողովրդին՝  նշելով, որ իրենց  նպատակն էր բարձրաձայնել եւ  իրազեկել  ժողովրդին այս պահին առկա իրենց  կողմից ներկայացված խնդիրների մասին։ «Հացադուլի դադարեցումը չի նշանակում պայքարից հրաժարվել, մենք աչալուրջ հետևում  ենք երկրում կատարվող իրադարձություններին ե  միշտ պատրաստ ենք լինել մեր բազմաչարչար, կեղեքվող հայ ժողովրդի կողքին»,- ասել է Վարդան Գերավետյանը։   Նա հացադուլ  էր հայտարարել հետևյալ պահանջներով և պատճառաբանությամբ՝ 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին և նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաև Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին և նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին և բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են ներկայիս ազգակործան ռեժիմի կողմից իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար։ 2) Առանձնացնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված «Սասնա ծռերի» անդամներին, տեղափոխել նրանց ընդհանուր բանտախցերից առանձնացված բանտախցեր։ Քանի որ նրանց  խցերում պարբերաբար խուզարկություններ են կատարվում,  ինչը ապագայում հանգեցնելու է լարվածության և չի բացառվում՝ նաև բախումների։