Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ազատվել է զինծառայությունից

Պաշտոնական
mip

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով զինապարտ քաղաքացու հայրը խնդրել է Պաշտպանի աջակցությունն իր որդուն լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելու հարցում: Դիմումատուն տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ երեք տարբեր բժշկական կենտրոններում՝ այդ թվում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, կատարված հետազոտությամբ որդու մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ծավալային գոյացություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ստացիոնար բժշկական հետազոտություն իրականացնելու և բուժումը կազմակերպելու նպատակով զինապարտն ընդունվել է զինվորական հոսպիտալ: Իրականացված բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունների և բժիշկ-մասնագետների կոնսուլտացիաներից հետո Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ զինապարտը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը և հաշվառվել պահեստազորում:  Իրազեկում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական քննությունը պարտադիրանցկացնում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովների բժիշկ մասնագետները`զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքիկանչվելու ժամանակ: Եթե տեղում հնարավոր չէ ստանալ քաղաքացու` զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասինբժշկական եզրակացություն, ապա տեղական զորակոչային հանձնաժողովը պարտավոր է նրան ուղարկելհամապատասխան բժշկական հիմնարկ` բուժհետազոտում անցկացնելու, իսկ անհրաժեշտությանդեպքում նաև բուժում իրականացնելու համար: Նշված դեպքերում զինապարտների բժշկական քննությունը և հետազոտումը կատարվում է առաջնահերթև անվճար:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ