Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարարը կարող է ենթադրել, թե ինչու են վնասել բանանի սառնարանները. Առավոտ

Տնտեսություն
bn

«Գիշերն եկել, մեր սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել։ Չգիտեմ ովա արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում»,- այս մասին այսօր ֆեյսբուքում հաղորդագրություն է թողել գործարար Վահրամ Միրաքյանը։ «Լավ իմացել են ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլատան։ 102 զանգել ենք, սպասում ենք ոստիկանության գործողություններին։ Էս պահին կիսլատան շարունակում է քայքայել սառնարանը, դեռ չենք մաքրում, որ ոստիկանությունը գա, մատնահետքեր վերցնի կամ նման մի բան»,- հայտնել է գործարարը։ banan «Առավոտ»-ի հետ զրույցում գործարարն ասաց, որ մինչ այս որեւէ անձնական սպառնալիք չի ստացել, սակայն կարող է ենթադրել ինչու են արել. «Արել են նրա համար, որ խոչընդոտեն մեր գործունեությանը, իսկ մեր գործունեությունը բանանի ներկրումն է: Տվել ենք ոստիկանություն, մնացածն իրենք պետք է պարզեն»: Վահրամ Միրաքյանի խոսքով, իրենց ներկրման ծավալները կազմում են մոտ մոտ 40-60 տոննա կամ երկու ֆուռից մինչեւ 4-5 ֆուռ: Aravot.am-ի հարցին, թե ներկրման ժամանակ որեւէ խոչընդոտների հանդիպե՞լ են մաքսային մարմնում, մաքսազերծումը արհեստական ձգձգելու կամ այլնի հետ կապված, պարոն Միրաքյանն ասաց, որ որեւէ նման բան չի նկատել, ինչ էլ եղել է, եղել են ընթացակարգային, ինչպես բոլոր մյուս գործարարների մոտ: Ամբողջական հոդվածը՝ այստեղ